Վերջին 24 ժամում Գազայում 100 մարդ է զոհվել

Վերջին 24 ժամում Գազայում 100 մարդ է զոհվել

Գազայի կենտրոնական հատվածում վերջին 24 ժամում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 100 մարդ:

Այս մասին հայտնել է Al-Aqsa հեռուստաալիքը՝ հղում անելով բժշկական աղբյուրներին։

«Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի ռմբակոծությունների հետևանքով հարյուր մարդ է զոհվել, 158-ը վիրավորվել է», – հեռուստաալիքին հայտնել է պաղեստինյան անկլավի աղբյուրը:

Գազայի առողջապահության նախարարության տվյալներով, զոհերի ընդհանուր թիվը հասել է 21 հազար 672-ի, վիրավոր է 56 հազար 165 մարդ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում