Բուժական-Արզական ճանապարհին քաղաքացին ավտոմեքենայով մոլորվել է

Օգոստոսի 28-ին, ժամը 20:33-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ավտոմեքենայով մոլորվել է Բուժական-Արզական ավտոճանապարհին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն անտառտնտեսության աշխատակցի հետ համատեղ Արզականի անտառում հայտնաբերել են «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ա. և 2 ուղևոր) և ուղեկցել դեպի մոտակա բնակավայր:
Կարծիքներ