Շրջանառության մեջ է դրվել Սուրմալուի պայթյունից տուժածներին սոցիալական աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու նախագիծը

Շրջանառության մեջ է դրվել Սուրմալուի պայթյունից տուժածներին սոցիալական աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու նախագիծը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից արդեն իսկ մշակվել և շրջանառության մեջ է դրվել Սուրմալու առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց սոցիալական աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու մասին նախագիծը: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

«Նախագծով շահառուների շրջանակը հստակեցվել է, որի համաձայն՝ աջակցություն կտրամադրվի զոհերի ընտանիքներին և վիրավորում, խեղում, վնասվածք ստացած այն անձանց, ովքեր հիվանդանոցային պայմաններում բուժում են ստացել: Գործընկեր գերատեսչություններից նախագծի վերաբերյալ կարծիքներ ստանալուց կնշենք նաեւ նախատեսվող աջակցության չափի ու ընթացակարգի մասին մանրամասներ»,- ասված է նախարարության տրամադրած պատասխանի մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում