Երևանում վաղվանից կմեկնարկի բասկետբոլի եվրասիական լիգայի մրցաշարը

Երևանում վաղվանից կմեկնարկի բասկետբոլի եվրասիական լիգայի մրցաշարը

Վաղը՝ մարտի 24 –ին, Երևանում կտրվի  բասկետբոլի եվրասիական լիգայի մեկնարկը: Հաղորդում է ՀԱՕԿ-։

Համավարակի պատճառով ստուգատեսին չեն մասնակցի Իրանի, Բելառուսի և Ղազախստանի թիմերը: 8-ի  փոխարեն պայքարի մեջ կմտնեն 5 ակումբներ: Նրանցից երկուսը ՝  «Վահագնի Սիթին» և  «Դվինը» ներկայացնում են Հայաստանը,  «Ալ Ռիադին» ՝ Լիբանանը, իսկ «Միցու-Բասկետը» և  «Բարսը»  ՝ Ռուսաստանը:

Մրցաշարը կեզրափակվի մարտի 29 –ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում