Բրիտանացիներին կպատժեն՝ անհարգելի պատճառներով արտասահման մեկնելու համար
Առանց հարգելի պատճառի արտասահման մեկնող Միացյալ Թագավորության բնակիչներին կտուգանեն 5 հազար ֆունտ սթերլինգով:
Այս շաբաթ երկրի խորհրդարանը պատրաստվում է համապատասխան օրենսդրական նախագիծ ընդունել: Այն տեղավորվում է բրիտանական խորհրդարանի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի ճանապարհային քարտեզի շրջանակում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Հարգելի պատճառ այս պահին համարվում է աշխատանքը, ուսումը, իրավաբանական, դատական պարտականությունները, անշարժ գույքի հետ կապված տեղափոխությունները, առողջական խնդիրները, մահացող հարազատին, ընկերոջն այցելելը, թաղումը, ինչպես նաև ամուսնությունը:
Կարծիքներ