ՊՆ-ում անցկացված կոնֆերանսին քննարկվել է «Միջազգային բանակային խաղեր-2022»-ին ՀՀ ԶՈւ մասնակցությունը

ՊՆ-ում անցկացված կոնֆերանսին քննարկվել է «Միջազգային բանակային խաղեր-2022»-ին ՀՀ ԶՈւ մասնակցությունը

ՀՀ ՊՆ վարչական համալիրում սեպտեմբերի 8-ին ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ղեկավարությամբ անցկացվել է կոնֆերանս, որին մասնակցել են ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալները, վարչությունների և ծառայությունների պետերը, «Միջազգային բանակային խաղեր-2022» մրցաշարին մասնակցած ՀՀ զինված ուժերի թիմերի ղեկավարները։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, կոնֆերանսի ընթացքում քննարկվել են «Միջազգային բանակային խաղեր-2022» մրցաշարին ՀՀ զինված ուժերից մասնակցած թիմերի պատրաստության ընթացքը և առաջիկա անելիքները, մրցաշարի մասնակցության արդյունքները, առաջացած խնդրահարույց  հարցերն ու առաջարկությունները։

Գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին Միջազգային բանակային խաղեր մասնակիցների պատրաստության որակի բարձրացման վերաբերյալ՝ հետագա մրցաշարերում առավել բարձր արդյունքներ գրանցելու և նորանոր ձեռքբերումներ ունենալու նպատակով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում