Իտալիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցուցանիշ է գրանցվել

Իտալիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցուցանիշ է գրանցվել

Իտալիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման ցուցանիշը կրկին բացարձակ ռեկորդային է եղել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը:

Մեկ օրում արձանագրվել է վարակման 31 758 նոր դեպք: Նախօրեին գրանցվել էր 31 084 դեպք, որը դարձյալ ռեկորդային էր: Շաբաթ հրապարակված տվյալների համաձայն՝ համաճարակի բռնկման սկզբից ի վեր ապենինյան երկրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 679 430 հաստատված դեպք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում