Տիգրանաշենի ոլորաններում, Աշոցքի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը։
Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները, Քուչակ-Ծաղկաշեն, Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Դիլիջանի ոլորաններում, Շիրակի մարզի Շիրակ գյուղի, Գեղարքունիքի, Արմավիրի և Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում։ Տիգրանաշենի ոլորաններում, Շիրակի մարզի Աշոցքի և Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Կարծիքներ