ԵԱՏՄ տարածքում կգործեն ԳՄՕ մթերքների մակնշման նոր պահանջներ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) փորձագետները հաղորդել են, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում հունիսի 26-ից ուժի մեջ են մտել ԳՄՕ մթերքների մակնշման նոր պահանջները, փոխանցում է RG-ն:
«Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմ «ԳՄՕ» գրառումը պետք է լինի ԵՏՄ շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանի կողքին և ձեւով ու չափով համապատասխանի այդ նշանին», պարզաբանել են ԵՏՀ-ում:
Արտադրանքի փաթեթի վրա համապատասխան նշանը դրվում է, եթե մթերքի մեջ ԳՄՕ պարունակությունը գերազանցում է 0.9%-ը:
Կարծիքներ