«Գրեմմի» մրցանակակրին ձերբակելել են սեռական ոտնձգությունների ու հարձակման համար
Պրոդյուսեր Նոել Ֆիշերին ձերբակալել են սեռական ոտնձգությունների ու հարձակման համար, հայտնում է KTLA-ն։
«Գրեմմի»-ի դափնեկրին, որը նախկինում համագործկացել է Jay-Z-ի, Maroon 5-ի եւ Դրեյքի հետ, 15 կետով մեղադրանք է ներկայացվել ոտնձգությունների եւ 5 կետով՝ հարձակման համար։ Նա գրավով ազատ արձակվելու հնարավորություն ունի, սակայն դրա համար հարկավոր է 6,2 մլն դոլար վճարել։
Նշվում է, որ բոլոր ենթադրյալ հանցագործությունները կատարվել են 2010-2018թթ.։ Նախորդ տարի սկսնակ երգչուհի եւ մոդել Քրիստինա Բաչը Ֆիշերի դեմ դատական հայց է ներկայացրել՝ նրան մեղադրելով բռնության մեջ։ Նա հաղթել է գործն ու 15 մլն դոլար ստացել։ Պրոդյուսերի անվայել վարքագծի մասին հայտարարել են նաեւ երգչուհիներ Բիբի Ռեքսան եւ Ջեսի Ռեյեսը։
Ավելի վաղ ամերիկյան «The Killers» խմբի անդամներին մեղադրել են հարբած կնոջը բռնաբարելու համար։ Ձայնային ռեժիսոր Չեզ Շերին Twitter-ի իր էջում հայտնել է, որ խմբի հետ աշխատել է ավելի քան տաս տարի առաջ։ Նրա խոսքով՝ համերգներից մեկից հետո արտիստները հերթով մտել են գրիմի սենյակ, ուր հարբած երկրպագու է պառկած եղել, ապա քննարկել են նրա հետ կոնտակտը։ Հետաքննությունն ապացուցել է, որ երաժիշտները մեղսակից չեն եղել հանցագործությանը։
Կարծիքներ