Լուկաշենկոն հայտարարել է, որ Պուտինը կլքի իր պաշտոնը մինչև 2036 թվականը (տեսանյութ)
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնի «Հյուր Գորդոնի մոտ» հեղինակային հաղորդմանը տված հարցազրույցի ժամանակ կարծիք է հայտնել, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը չի փորձի իշխանության մնալ մինչև 2036 թվականը:
«Ես ձեզ 100% երաշխավորում եմ: Ամեն ինչ իրավիճակից է կախված, այն տեսնում եք, թե ինչպիսին է, ավելի լավ չի էլ լինի: Բնականաբար, ամեն ինչի համար կմեղադրեն Լուկաշենկոյին, Պուտինին, բայց Պուտինը կապտած ձեռքերով չի կառչի իշխանությունից»,-ասել է Բելառուսի նախագահը:
Նա ընդգծել է, որ Պուտինը «տարբերակ կգտնի», որով իշխանության կգա մի մարդ, որը կշարունակի Ռուսաստանի ներկայիս քաղաքական ուղղությունը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Բելառուսում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: Ընտրություններին երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հիմնական մրցակիցը լինելու է ընդդիմության միասնական թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան:
Կարծիքներ