Ոստիկանությունը Կամչատկայում ամենագնացից բացահայտել ու առգարվել է ավելի քան մեկ տոննա կարմիր խավիար

Ոստիկանությունը Կամչատկայում ամենագնացից բացահայտել ու առգարվել է ավելի քան մեկ տոննա կարմիր խավիար

Կամչատկայ ոստիկանները ամենագնաց մեքենայում անօրինական պահվող՝ ավելի քան մեկ տոննա կարմիր խավիար են բացահայտել ու առգրավել, որի արժեքը կազմում է ավելի քան 34 միլիոն ռուբլի։ Այս մասին, ինչպես փոխանցում է ТАСС-ը՝ հայտնել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը:

Ըստ նրա, նախապես պարզվել է, որ ամենագնացի վարորդը իր ծանոթի հետ միասին խավիար է գնել Ուստ-Բոլշերեցկի շրջանում`վերամշակման և հետագայում վաճառքի նպատակով: Առգրավված խավիարի արժեքը կազմել է ավելի քան 34 մլն ռուբլի:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ հանցավոր ճանապարհով գիտակցաբար գույք ձեռք բերելու կամ վաճառելու հոդվածով (ՌԴ Քրեական օրենսգրքի 175 -րդ հոդվածի 2 -րդ մաս):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում