Ման Սիթիում հերքում են, որ ակումբը բանակցություններ է վարում Մեսսիի հետ
«Մանչեսթեր Սիթիում» հերքում են տեղեկությունն ըստ որի՝ ակումբը բանակցություններ է վարում հարձակվող Լիոնել Մեսսիի հետ:
Արգենտինացի հարձակվողի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է այս ամառ: Եթե կատալոնական ակումբին չհաջողվի երկարաձգել Մեսսիի հետ պայմանագիրը, նա կարող է անվճար տեղափոխվել ցանկացած ակումբ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ արգենտինացին կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի» կամ ՊՍԺ:
Կարծիքներ