Մանուել Պետրոսյանը` Հայաստանի շախմատի առաջնության չեմպիոն
Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության նոր չեմպիոնը Մանուել Պետրոսյանն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Հայաստանի առաջնության վերջին 11-րդ տուրում հաղթանակներ տոնեցին Շանթ Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը: Եվս մեկ պարտիա դեռ ընթացքի մեջ է, սակայն այն որոշիչ չէ մրցանակային տեղերի համար պայքարում:
11 հնարավորից հավաքելով 8 միավոր և չկրելով ոչ մի պարտություն Մանուել Պետրոսյանը դարձավ Հայաստանի 82-րդ առաջնության նոր չեմպիոնը: Երկրորդ տեղում 7,5 միավորով Հայկ Մարտիրոսյանն է, իսկ եռյակը եզրափակեց նույնքան միավոր հավաքած Շանթ Սարգսյանը:
Կարծիքներ