Գեղարքունիքի մարզում պատվաստվել է 31 627 քաղաքացի
Գեղարքունիքի մարզի բնակչության շրջանում շարունակվում է Covid-19 համավարակի դեմ պատվաստումների գործընթացը: Այս մասին հայտնում են մարզպետարանից:
Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանի տեղեկացմամբ՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ մարզում պատվաստվել է 31 627 քաղաքացի, որից 826 քաղաքացին՝ միայն վերջին մեկ օրվա ընթացքում:
Նույն աղբյուրի հավաստմամբ՝ սեպտեմբերի 28-ի դրությամբ համավարակի դեմ պատվաստվել է մարզի առողջապահական հիմնարկների աշխատակիցների գրեթե 70 տոկոսը:
Կարծիքներ