Համալիրի տարածում այրվել է 21 հա բուսածածկ տարածք
Երեկ երեկոյան Մարզահամերգային համալիրի տարածքում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է մոտ 21 հա բուսածածկ տարածք։ Այս մասին FreeNews-ին փոխանցեց Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը։
Վնասվել են հիմնականում տարբեր տեսակի թփեր։ Պատճառների մասին խոսելը գերատեսչությունում դեռ վաղ են համարում, հրդեհի պատճառները պարզվում են, նշանակվել է հետաքննություն։
Հիշեցնենք, որ ժամը 20:58-ի սահմաններում հրդեհ է բռնկվել մարզահամերգային համալիրի տարածքում։
Ուժեղ քամու պատճառով առաջացել են հրդեհի մի քանի օջախներ. հրշեջները աշխատել են միաժամանակ տարբեր օջախների մարման ուղղությամբ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:32-ին, մարվել՝ ժամը 23:56-ին: Տարածքում աշխատել են 14 մարտական հաշվարկ, 10 ջրատար մեքենա։ Ընդհանուր առմամբ, հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 120 փրկարար։
Դեպքի վայրում են գտնվել ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
Հրդեհի ընթացքում Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը էր և նշել, որ մոտ կես ժամ առաջ այդ տարածքում հրավառություն է եղել։
Կարծիքներ