Միլանը մտադիր է նոր պայմանագիր առաջարկել Դոնարումային
Իտալական «Միլանը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը թիմի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի հետ, տեղեկացնում է Calcio Mercato-ն:
21-ամյա դարպասապահի պայմանագիրը միլանյան ակումբի հետ ավարտվում է 2021 թվականին:
«Միլանի» ղեկավարությունը մտադիր է երկարաժամկետ պայմանագիր առաջարկել տաղանդավոր ֆուտբոլիստին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Միլանի» դարասապահ Ջանլուիջի Դոնարուման ՊՍԺ-ի տրանսֆերային գլխավոր թիրախն է լինելու ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Կարծիքներ