Թալիբները հայտարարել են, որ ԱՄՆ-ի անօդաչու սարքերը խախտել են Աֆղանստանի օդային սահմանները
Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժումը Միացյալ Նահանգներին մեղադրել է այն բանում, որ իրենց անօդաչու թռչող սարքերն անօրինական կերպով ներխուժել են Աֆղանստանի օդային տարածք: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Twitter-ում արմատականների ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդի էջում:
«ԱՄՆ-ն խախտել է «Աֆղանստանի Իսլամական էմիրության» (թալիբների կողմից օգտագործվող պետության անվանումը) ինքնիշխանությունը, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերը՝ իր անօդաչուներն ուղղելով մեր օդային տարածք:
Նման միջադեպերը պետք է կանխվեն: Կոչ ենք անում ԱՄՆ-ին հավատարիմ մնալ Դոհայի համաձայնագրերին (թալիբների և Վաշինգտոնի միջեւ): Հակառակ դեպքում դա հղի է հետևանքներով», – նշվում է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ