Իլոն Մասկը գնել է Twitter-ը
SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը 44 միլիարդ դոլարով գնել է Twitter-ը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Կնքվել է համաձայնագիր, ըստ որի՝ Իլոն Մասկին ամբողջությամբ պատկանող ընկերությունը վճարել է 54,2 դոլար՝ մեկ բաժնետոմսի դիմաց: Գործարքի արժեքը կազմում է մոտավորապես 44 միլիարդ դոլար:
Գործարքի ավարտից հետո Twitter-ը կդառնա մասնավոր ընկերություն։ Այն կփակվի այս տարի՝ անհրաժեշտ հաստատումներ ստանալուց հետո։
Նշենք, որ ապրիլի սկզբին Մասկը հայտարարեց, որ իրեն է պատկանում Twitter-ի 9,2% բաժնետոմսերը, իսկ տասը օր անց հայտարարեց ընկերությունն ամբողջությամբ գնելու մտադրության մասին:
Կարծիքներ