Պետրոս Ղազարյանն արձագանքել է «Հ1-ը խեղաթյուրել է Ֆրանսիայի դեսպանի թարգմանությունը» հայտարարություններին

Պետրոս Ղազարյանն արձագանքել է «Հ1-ը խեղաթյուրել է Ֆրանսիայի դեսպանի թարգմանությունը» հայտարարություններին

Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանն արձագանքել է մեղադրանքներին՝ կապված Ֆրանսիայի դեսպանի հարցազրույցի թարգմանության հետ:

«Հուսամ՝ «Հ1-ը խեղաթյուրել է թարգմանությունը» ասող կոնսպերոլոգները այնքան պարկեշտություն կունենան, որ ներողություն կխնդրեն»,- գրել է Ղազարյանը:

Նկատենք, որ բլոգեր Արմեն Չիբուխչյանը «խայտառակություն ու այլանդակություն» է որակել Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ։

«Կարծես Մոսկվայից методичка էին ուղարկել, որ սա «պատին սեղմի» մեր բարեկամ երկրի դեսպանին և պահանջի պատասխանել Մարիա Զախարովայի պնդումներին»,- ասել է նա։

Չիբուխչյանին կասկածելի է թվացել ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու անհրաժեշտության վերաբերյալ հարցին դեսպանի մեղմ պատասխանը։ Ըստ նրա՝ իրեն հանգիստ չի տվել դա։

«Ու այսօր պարզվում է՝ սուտ է, նրա խոսքերը Հ1-ն աղավաղել է սխալ թարգմանությամբ»,- ասել բլոգերը։

Ըստ քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանի էլ՝ իրեն ֆրանսիացիներն են տեղեկացրել, որ թարգմանությունը սխալ է:

«Դիմեցի մասնագետին, նա այդ պատասխանը սղագրեց։ Դեսպանն ասել է՝ մենք ձեզ զենք ենք տվել, որ լքեք ՀԱՊԿ-ը, թարգմանիչը թարգմանել է՝ զենք ենք տվել, որ չլքեք ՀԱՊԿ-ը»,- ասել է նա:

Հովհաննիսյանը սա լուրջ խարդախություն է համարել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում