Ֆրանսիական թիմի ֆուտբոլիստը թոփ-5 առաջնությունների նոր ռեկորդ է սահմանել
«Մոնպելյե» ֆուտբոլային ակումբի պաշտպան Վիտորինո Հիլտոնը անցած գիշեր մասնակցելով Ֆրանսիայի առաջնության «Լիոնի» հետ խաղին (2:1), դարձել է թոփ-5 առաջնություններում հանդես եկած ամենատարեց խաղացողը: Այդ մասին հայտնում է Goal կայքը:
Վիտորինո Հիլտոնը հանդիպման օրը եղել է 43 տարեկան և երկու օրական: Այդ խաղում բրազիլացի ֆուտբոլիստը երկու դեղին քարտ է ստացել և 81-րդ րոպեին հեռացվել է խաղադաշտից:
Կարծիքներ