Գյումրի-Ամասիա և Գյումրի-Բավրա ավտոճանապարհներին բուք է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Վարդենյաց լեռնանցքը (բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝մյուս տրանսպորտային միջոցների համար։
Դժվարանցանելի են Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային, Գյումրի-Ամասիա և Գյումրի-Բավրա (բուք է) ավտոճանապարհները։
Սյունիքի մարզի «Մեղրու սար» և «Զանգեր» կոչվող հատվածներում, Տիգրանաշենի ոլորաններում, Վայոց ձորի մարզի բարձրադիր հատվածներում տեղում է ձյուն։
Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհին առկա է մերկասառույց։
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ։
Կարծիքներ