Դանիայում գրանցվել Է օմիկրոն շտամից մահվան 18 դեպք
Դանիայում կորոնավիրուսի օմիկրոն շտամից մահվան տասնութ դեպք Է գրանցվել թագավորությունում այդ շտամի հայտնվելու պահից ի վեր:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է TV2 հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Դանիայի շիճուկների ինստիտուտը: «Մահվան 18 դեպք Է գրանցվել այն մարդկանց շրջանում, որոնք ախտահարվել են օմիկրոն շտամով»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Նշվում Է, որ ինստիտուտն առաջին անգամ Է վիճակագրություն հրապարակել օմիկրոնից մահվան դեպքերի մասին:
Օմիկրոնը Դանիայում գրանցվել Է նոյեմբերի վերջին, այժմ այն գերակշռող Է, նրան բաժին Է ընկնում կորոնավիրուսի բոլոր դրական թեստերի շուրջ 90 տոկոսը: Դրա հետ մեկտեղ ինստիտուտում նշում են, որ օմիկրոնով հոսպիտալացվածների թվաքանակը դելտայի համեմատությամբ նվազել Է գրեթե կրկնակի: Առաջվա պես ծանր վիճակում գտնվող հոսպիտալացվածների մեծամասնությունը պատվաստում չստացած հիվանդներն են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ