Ճապոնիայում թռչնագրիպի նոր բռնկում է տեղի ունեցել
Ճապոնիայի Կագոսիմա պրեֆեկտուրայում թռչնագրիպի դեպքեր են գրանցվել:
Կագոսիմայի թռչնաֆերմաներից մեկում սատկած հավերից վերցված գենետիկ անալիզները ցույց են տվել թռչնագրիպի Н5 շտամի առկայությունը: Թռչնաֆերմայում ոչնչացվելու է ավելի քան 38 հազար թռչուն:
Ֆերմայից 3 կմ շառավղով հավերի ու ձվերի փոխադրման կարանտին է հայտարարված:
Սա այս սեզոնին Ճապոնիայում թռչնագրիպի բռնկման արդեն երկրորդ դեպքն է:
Իսկ 2020-2021 թվականներին Ճապոնիայում տեղի էր ունեցել երկրի պատմության ընթացքում ամենամասշտաբային թռչնագրիպի բռնկումը, որի հետևանքով ոչնչացվել էր շուրջ 10 մլն հավ:
Կարծիքներ