Խոշոր ավտովթար Աճառյան-Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկում
Երեկ՝ նոյեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Աճառյան-Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկում բախվել են 23-ամյա Նորիկ Շ-ի վարած ՎԱԶ 2108 մակնիշի և 45-ամյա Նառա Հ-ի վարած Dodge մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տուժածներ չկան։ «08»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վարորդներին և ուղևորներին, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց՝ հայտնելով, որ իրենց ավ են զգում։
Կարծիքներ