«Դիլիջան» ազգային պարկի 26 կովկասյան եղջերուներից 5-ը շուտով բաց կթողնվեն անտառ
«Դիլիջան» ազգային պարկում գտնվող Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում արդեն 26 կովկասյան եղջերու կա, շուտով նրանցից 5-ը բաց կթողնվեն անտառ, տեղեկացնում են շրջակա միջավայրի նախարարությունից:
Մինչև 1954 թվականը Կովկասյան ազնվացեղ եղջերուն լայնորեն տարածված է եղել Հայաստանի հյուսիսային, արևելյան և հարավային անտառներում: Սակայն որսագողության և անտառների անխնա հատման հետևանքով՝ աստիճանաբար վերացել էր Հայաստանի տարածքից:
«Հայաստանում Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագիրը» նախաձեռնել են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը 2013 թվականին։ Ծրագրի իրականացմանն իր գործուն մասնակցությունն է ունեցել նաև Կովկասի բնության հիմնադրամը (CNF)։
Այսօր Կովկասյան ազնվացեղ եղջերուն ընդգրկված է ՀՀ կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»:
Կարծիքներ