Հունաստանի իշխանությունները պլանավորում են արգելել միանգամյա օգտագործման պլաստիկե առարկաները
Հունաստանի կառավարությունն առաջարկել Է աստիճանաբար հրաժարվել միանգամյա օգտագործման պլաստիկե առարկաներից: Այդ մասին հաղորդել Է «ԵվրոՊուլս»-ը:
Հաջորդ տարվա հունվարի 1-ից պետական բոլոր ձեռնարկությունները չեն կարողանա համալրել պաշարները, օրինակ, գրասանյակային կատեգորիայի համար միանգամյա օտագործման պլաստիկե բաժակները: Իսկ հուլիսի 3-ից միանգամյա օգտագործման պլաստիկե ամանեղենը չի թույլատրվի գնել խանութներում:
Այդ սահմանափակումները մտցվում են Եվրամիության բոլոր երկրներում՝ այդ նյութի դեմ պայքարի վերաբերյալ անցյալ տարի ընդունված դիրեկտիվին համապատասխան: Դրա համաձայն, Եվրոպայի խանութներում այլեւս չեն վաճառվելու դրանից պատրաստված միանգամյա օգտագործման 10 տեսակի արտադրանքները: 2021 թվականի հունվարից Հունաստանում նույնպես ուժի մեջ կմտնի կենսատարրալուծվող պլաստիկից պատրաստված միանգամյա օգտագործման արտադրանքների (օրինակ՝ տոպրակների) արգելումը:
Բազմաթիվ հետազոտությունների համաձայն, եթե դրանք ընկնում են բնության մեջ, ապա շրջակա միջավայրին ոչ պակաս վնաս են հասցնում, քան սովորական պլաստիկը:
2021 թվականի հուլիսի 1-ից Հունաստանի մանկական եւ մարզական բոլոր հարթակներում կհայտնվեն խմելու համար պիտանի շատրվանիկներ, որպեսզի բնակիչները կարողանան հրաժարվել պլաստիկե շշերից:
2023 թվականից Հունաստանի տարածքում օգտագործվող միանգամյա ապրանքների արտադրողները պետք Է պատասխանատվություն կրեն իրենց արտադրանքը հավաքելու եւ վերամշակելու համար: Նրանք կարող են միանալ արդեն գոյություն ունեցող սխեմաներին կամ ստեղծել իրենցը: Գլխավորն այն Է, որպեսզի նրանց արտադրանքը չհայտնվի բնության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ