ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը։
Լոռու մարզի Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար, Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները, Քուչակ-Ծաղկաշեն, Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տրանսպորտային միջոցների համար։
Շիրակի մարզի Շիրակ գյուղի, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Տիգրանաշենի ոլորաններում, Շիրակի մարզի Աշոցքի և Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձ այն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Կարծիքներ