Վախի աչքերը գույն ունեն. Ավետ Բարսեղյան (լուսանկար)

Վախի աչքերը գույն ունեն. Ավետ Բարսեղյան (լուսանկար)

Վախի աչքերը գույն ունեն
Կիսատ ու մոլորված լուսնի,
Իսկ իմ հերոսն անուն ունի,
Որ տաս ,երկինք էլ կհասնի։
Ստի սրտում մի աստղ է,
Որ կեղծ փայլով զարկում է դեռ,
Իսկ իմ բանակն ունի տղերք՝
Ամեն մեկը մի տիեզերք։

Ախր քոչվոր քամին երբեք
Հողի արժեքը չի զգացել…
Հողից ծնված ուժեղ տղերք
Վաղուց քամին քամուն տվել

Ու չեն էլ դադարի հաղթել,
Քանի մահվանը չեն մաղթել.
-Բարի գիշեր,բարով մնաս,
Ու հողի մեջ դարձել երազ։

Սահմանն իզուր մեր մի հատեք,
Կանգնած են անսահման տղերք,
Ոչ վախ ունեն ու ոչ սարսափ,
Հոգու մեջ չկա տագնապ։

Մեր ամենամեծ ցավն անգամ
«երկրից» ձեր տարիքով է մեծ։
Տղերքը մեր ունեն պատգամ,
Իսկ դուք միայն զենքի անեծք։

Մենք չենք հրավիրում զինվոր,
Որ մայրերին մեր պաշտպանեն։
Հրավիրում ենք ձեզ այսօր
Ձեր ՊԱՐՏՈՒԹՅԱՆԸ ՏԵՐ ԿԱՆԳՆԵԼ։

Ավետ Բարսեղյանի ինստագրամի էջից

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում