Պատերազմը հստակ ժամանակացույցով խաղ չի, այլ գիտություն
Ավելի, քան երբևէ հիմա հասկանում եմ, որ Արցախի հարավը քանդված, անմարդաբնակ բնակավայրեր են ու դրանց պաշտպանությունը՝ հաշվի առնելով ռելիեֆը, ժամանակից սպառազինությունները, պատերազմի բնույթը, շատ ու անիմաստ թանկ կնստի մեր բանակի վրա։ Հասկանում եմ, որ իսկական կռիվը կսկսի, երբ թշնամին մոտենա բնական ամրություններ ունեցող մեր բնագծերին։ Լավ ա, որ թշնամին էդտեղ կմոտենա արդեն նոսրացած ու սպառված։ Հասկանում եմ, որ հենց էդ ամրությունների շնորհիվ ա, որ Արցախը չի նվաճվել ու էս անգամ էլ թշնամու բանակի շունչն էդ հատվածում կսպառվի։ Հասկանում եմ, որ ամուր բնագծերով հատվածներում թշնամուն ջարդելուց հետո կորցրած էդ հատվածների վերամիավորումը մեծ բարդություն չի լինի։ Բա՜յց, որ դրանք իրենց անդուր դրոշը չեն տնկո՜ւմ էդ հատվածում տեղակայված հատուկենտ շենքերի վրա ու ռազմավարական իմաստով անիմաստ հաղթանակների վրա ազգովի ուրախանո՜ւմ, ոնց որ մսիցս պոկելուց լինեն։)
Այնուամենայնիվ, հաղթելու ենք։ Մի վայրկյան անգամ պետք չի մտածել պատերազմի այլ ելքի մասին։ Մեր բանակը ռազմական գիտության առումով գրագետ ա գործում, զինվորներն աներևակայելի սխրանքների օրինակներ են ցույց տալիս ամեն օր։ Մնում ա թիկունքն ամուր պահել ու համբերությամբ լցվել։ Պատերազմը հստակ ժամանակացույցով խաղ չի, այլ գիտություն, որի գիտակներից մենք ունենք։ Ուղղակի անհնար ա զինված, արի ու մի բռունցք դարձած ժողովորդին հաղթել։ Դա նույնիսկ էն ժամանակ չի հաջողվել, երբ զենքի պակաս ունեինք, զինվորները պապուց մնացած «Մոսին»-ով էին ճակատ գնում կամ երբեմն նրանց քաղաքային տրանսպորտից էին ճակատ տանում, լույս չկար, տնտեսության նշույլ չկար, սննդի հարցն էր դժվար լուծվում։ Հիմա առավել ևս չի հաջողվի։
Կարծիքներ