Գուտերեշը կոչ է արել կանխել Իրաքի ապակայունացումը երկրի վարչապետի դեմ մահափորձից հետո

Գուտերեշը կոչ է արել կանխել Իրաքի ապակայունացումը երկրի վարչապետի դեմ մահափորձից հետո

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմիի դեմ մահափորձի կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկել և դիմակայել երկրում իրավիճակն ապակայունացնելու ցանկացած փորձի։

Այս մասին ասվում է Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի կիրակի օրը տարածած հայտարարության մեջ։

«Գլխավոր քարտուղարը խստորեն դատապարտում է Իրաքի վարչապետի դեմ մահափորձը և կոչ է անում պատասխանատվության ենթարկել մեղավորներին»,- ասել է Դյուժարիկը։ Գուտերեշն ընդգծել է բոլոր քաղաքական խաղացողների կողմից սահմանադրական կարգի պահպանումը, տարաձայնությունները խաղաղ և ներառական երկխոսության միջոցով լուծելու կարևորությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում