Բաքուն պատրաստ է սկսել բանակցությունները Երևանի հետ. Ալիև
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար Բաքուն և Երևանը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, ադրբեջանական կողմը պատրաստ է «հենց վաղը», հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուսաստանյան РБК-ին տված հարցազրույցում։
«Ռազմական մասը, կամ դրա առաջին մասը մոտեցել է ավարտին։ Այժմ մենք հասել ենք քաղաքական փուլին, որը կապահովի հասնել մինչև վերջ և ստանալ այն, ինչ իրավունքով մեզ է պատկանում», - հայտարարել է Ալիևը:
Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են հոկտեմբերի 10-ի ժամը 12-ից հրադադար հաստատել Ղարաբաղում և դադարեցնել 13 օր շարունակված պատերազմը։ Ըստ արտգործնախարարների համատեղ հայտարարության, հրադադարը հաստատվում է մարդասիրական նկատառումներով` ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար` Կարմիր Խաչի միջնորդությամբ: Նշվում է, որ հրադադարի առավել հստակ պայմանները դեռ պետք է համաձայնեցվեն:
Նյութի աղբյուր՝ azatutyun.am
Կարծիքներ