«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Նորից կշտկենք մեր մեջքը
«Արցախյան առաջին պատերազմում մեր հաղթանակը կերտվում էր ոչ միայն ռազմի դաշտում, այլեւ մարդկանց գիտակցության մեջ։ Համաշխարհային, նաեւ հայկական ռազմական փորձն ապացուցել է, որ հաղթանակները զենքի, այսօր արդեն՝ ժամանակից զենքի առկայությունից եւ զինվորի արհեստավարժությունից բացի, պայմանավորված են նաեւ բարձր բարոյահոգեբանական եւ կամային որակներով։ Այդ տարիներին նոր սերունդը դաստիարակվում էր ազգային ոգով՝ մեր մեծերի, պատմության եւ արժեքների հանդեպ ակնածանքով եւ դրանց ճանաչողությամբ։
Այդպես կաթիլ-կաթիլ մեր գիտակցությունից դուրս էր մղվում ցեղասպանվածի, զոհի հոգեբանությունը։ Այն փոխարինվում էր սեփական ինքնությունը հարգող, արժանապատվություն ունեցող մարդու արժեհամակարգով։ Այն համոզմանն եմ, որ ուրիշին հարգել կարող է միայն արժանապատվություն եւ ինքնահարգանք ունեցողը։ Մեկ բան ակնհայտ էր եւ անքննելի՝ թույլի, խեղճի կարգավիճակով բավարարվելն ապագա չունի։
Սրանք սաղմեր էին, որոնք անպայմանորեն պետք է ծլարձակեին։ Թե որ չափով այդպես եղավ, դժվար է ասել։ Սակայն հետագա տարիներին ինչ-որ բան նաեւ «ծուռ» գնաց։ Միգուցե այդ ժամանակ թվաց, թե ռազմի դաշտում տարած հաղթանակը բավարար է ուժեղ պետություն կառուցելու համար եւ բավարար ուշադրություն չդարձվեց կրթական բաղադրիչի այդ որակներին։ Ներկայումս, երբ պատերազմի արդյունքները նախեւառաջ հոգեբանորեն կոտրեցին մեզ, առավել քան անհրաժեշտ է կենսական էներգիա ստանալ մեր պատմության հաղթական դրվագներից, բայց հանկարծ չմնալ անցյալում...»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ