Այս տարի «Օսկար» մրցանակաբաշխությունը կանցկացվի առերես ձևաչափով
Ապրիլին կայանալիք «Օսկար» մրցանակաբաշխությունը կանցկացվի առերես ձևաչափով, կարգելվի Zoom-ի միջոցով մասնակցությունը: Այս մասին հայտնում է Hollywood Reporter ամսագիրը՝ հղում անելով հավակնորդներին ուղղված կազմակերպիչների նամակին:
«Իհարկե, ձեր առաջին միտքը կլինի. իսկ հնարավոր է դա անվտանգ անել: Պատասխան՝ այո, հնարավոր է»,- նշված է նամակում, որի տեքստը հրապարակված է պարբերականում:
Կազմակերպիչները նշում են, որ միջոցառմանը գործելու է համակարգ, որը թույլ կտա կորոնավիրուսի ախտորոշման PCR թեստեր անցկացնել:
«Օսկար»-ի մրցանակակիրները հայտնի կդառնան ապրիլի 25-ին՝ Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում:
Կարծիքներ