Երբ է կորոնավիրուսով ախտորոշվածը մաքսիմալ վարակակիր. համաճարակաբան

Երբ է կորոնավիրուսով ախտորոշվածը մաքսիմալ վարակակիր. համաճարակաբան

Կորոնավիրուսով ախտահարվածը համարվում է մաքսիմալ վարակակիր սիպտոմների ի հայտ գալուց առաջ երկու օրվա ընթացքում և հիվանդանալու առաջին օրը: Այս մասին հայտարարել է ՌԴ-ի համաճարակաբանության Կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն պրոֆեսոր Նատալյա Պշենիչնայան, հայտնում է Ռիա Նովոստին:

«Սովորաբար, մարդը վարակակիր է դառնում նաև սիպտոմների ի հայտ գալուց առաջ 3-4 օրվա ընթացքում, հազվադեպ դեպքերում՝ նաև 7 օրվա: Հիվանդության վերջին փուլերում վիրուսի փոխանցումը քիչ հավանական է»,-հայտնել է համաճարակաբանը:

Նա ևս մեկ անգամ հստակեցրել է, որ վիրուսը փոխանցվում է բացառապես օդակաթիլային ճանապարհով, և միայն խոսելու ընթացքում յուրաքանչյուր արտածնչման հետ մոտ 200 վիրուսային մասնիկ է արտազատվում:

«Դիմակ կրել, այս իմաստով ամենաարդյունավետ և հեշտ մեթոդն է վիրուսից խուսափելու համար: Դիմակի շնորհիվ վիրուսակիրը չի փոխանցում վարակը՝ կանխելով վիրուսային մասնիկների արտազատումը»,- իր խոսքում ընդգծել է  Նատաշա Պշենիչնայան:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում