Վրաստանը հոկտեմբերի 4-ից վերադառնում է առկա ուսուցման

Վրաստանը հոկտեմբերի 4-ից վերադառնում է առկա ուսուցման

Հոկտեմբերի 4-ից դասերը կվերսկսվեն դասարաններում և լսարաններում: Որոշումն ընդունվել է Համակարգող խորհրդի նիստում: Հայտնում է 1tv.ge-ն։

«Այսօրվա որոշմամբ դասարաններում և լսարաններում ուսումնական գործընթացը կվերսկսվի հոկտեմբերի 4-ին: Նախադպրոցական հաստատությունները և երեխաների ժամանցի կենտրոնները նույնպես կվերսկսեն իրենց աշխատանքը», – ասել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների գծով ղեկավար Գիորգի Կիբրաձեն:

Սակայն, ցանկության դեպքում, ուսանողները հնարավորություն կունենան ուսումը շարունակել առցանց:

Ծանր համավարակաբանական իրավիճակի պատճառով օգոստոսի 31-ին հայտարարվել էր, որ ուսուցման գործընթացը կվերսկսվի սեպտեմբերի 15-ից առցանց, իսկ դասարաններում `հոկտեմբերի 4-ից:

Այնուամենայնիվ, նշվել է, որ հոկտեմբերի 4-ից դասարաններում և լսարաններում ուսուցումը կսկսվի միայն այն քաղաքում կամ գյուղում, որտեղ վարակի մակարդակը կլինի չորս տոկոսից պակաս:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում