Ղրղզստանի գլխավոր դատախազը հրաժարական Է տվել
Ղրղզստանի գլխավոր դատախազ Օտկուրբեկ Ջամշիտովը հրաժարական Է տվել: Այդ մասին լրագրողներին հայտնել Է պատգամավոր Միռլան Բաքիրովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Գլխավոր դատախազի հրաժարականի հարցն այսօր կքննարկվի հանրապետության խորհրդարանում»,-հայտարարել Է նա:
Ժողովրդի մեկ այլ ընտրյալի՝ Տալանտ Մամիտովի խոսքով՝ այդ պաշտոնին կհավակնի պատգամավոր Կուրմանկուլ Զուլուշեւը:
Հոկտեմբերի 5-ին Ղրղզստանում սկսվել են ընդդիմության ելույթները, որը չի ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք անցկացվել Էին հոկտեմբերի 4-ին: Իրավապահ մարմիններն ուժ են կիրառել ցուցարարների նկատմամբ, որոնք փորձել են թափանցել խորհրդարանի շենք: Բախումները Բիշքեկում շարունակվել են ամբողջ գիշեր, առավոտվա կողմերը բողոքի մասնակիցները գրավել են խորհրդարանի շենքը, որտեղ նաեւ տեղակայված Է նախագահի գրասենյակը:
Բախումների ժամանակ տուժել Է 1,2 հազար մարդ, ցուցարներից մեկը զոհվել Է:
Ղրղզստանի վարչապետ Ղուբաթբեկ Բորոնովը հրաժարական Է տվել: Նախագահ Սոորոնբեկ Ժեենբեկովը, նրա մամուլի քարտուղարի պնդմամբ, ամբողջ ժամանակ գտնվել Է Բիշքեկում եւ վերահսկել իրադրությունը:
Կարծիքներ