«Վեստ Արմենիան» հաղթեց «Փյունիկ Ակադեմիային»

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության 4-րդ տուրում «Վեստ Արմենիան» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Փյունիկ Ակադեմիային»:
Հյուրերը հաղթական գոլը խփեցին խաղի վերջին րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Մարկի Իկեչուկվուն:
Այս հաղթանակը «Վեստ Արմենիայի» համար 2-րդն էր ընթացիկ մրցաշրջանում: Գագիկ Սիմոնյանի գլխավորած թիմը 4 խաղից հետո ունի 7 միավոր:
Կարծիքներ