Վիգեն Նազարյանը՝ ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի չեմպիոն

Վիգեն Նազարյանը՝ ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի չեմպիոն

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 տարեկանների Աշխարհի առաջնությունում  Հայաստանի ներկայացուցիչ Վիգեն Նազարյանը նվաճեց ոսկե մեդալ, հայտնում է armsport.am-ը։

Եզրափակիչում հայ ըմբիշը հաղթանակի հասավ Իրանի ներկայացուցչի նկատմամբ: Հատկանշական է, որ գոտեմարտի ավարտից վայրկյաններ առաջ հաշիվը 1-1 էր: Իրանցի ըմբիշը հնարք կատարեց ու մեկ միավոր վաստակեց, սակայն Հայաստանի մարզչական շտաբը «չելենջ» պահանջեց, ինչից հետո մրցակցի միավորը չեղարկվեց ու հաղթանակը շնորհվեց Վազգեն Նազարյանին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում