Բուրգ-լես-Վալանս քաղաքի խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը
Մտահոգ լինելով Արցախում տիրող իրավիճակով ՝ հայ քաղաքացիական բնակչության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի պայմաններում, Բուրգ-լես-Վալանս քաղաքային խորհրդի հաջորդ նիստին կառաջարկեմ հետևյալը. Բուրգ-լես-Վալանս քաղաքի խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հայերի ինքնորոշման իրավունքը որպես նրանց անվտանգությունը երաշխավորելու միակ հնարավորությունը: Կառավարությանը կոչ անել անհապաղ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախի) և իր իշխանությունների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատել՝ հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու համար: Հուսով եմ, որ այս մտադրությունները/ցանկությունները կարող են նպաստել իրենց իսկ տարածքում հարձակման ենթարկված հայ բնակչության խաղաղության և անվտանգության վերականգնմանը: Չի կարող լինել ռազմական լուծում: Մարդկությունը չի կարող ապրել 2020թ.ին ՝ 1915-ի Հայոց ցեղասպանությունն ավարտին հասցնելու ոմանց ցուցաբերած ծարավով: #Ճանաչեք Արցախը # Խաղաղություն Արցախին
Կարծիքներ