Լիոնում ձերբակալվել է քահանայի վրա հարձակման գործով կասկածվողը
Լիոնում ուղղափառ քահանայի սպանության փորձի հետաքննության շրջանակներում ֆրանսիացի իրավապահները ձերբակալել են մեկ կասկածյալի: Այս մասին շաբաթ օրը հաղորդել է տեղական լրատվական Lyonmag.com պորտալը:
Նրա տեղեկատվությամբ՝ կասկածյալը բերման է ենթարկվել Լիոնի 3-րդ թաղամասի սրճարաններից մեկից: Ձերբակալվածի մոտ զենք չի հայտնաբերվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին Լիոնում հունական եկեղեցու մոտ կրակոցների եւ ուղղափառ քահանայի վիրավորվելու մասին:
Կարծիքներ