Բրազիլիայի առողջապահության նախարարը հիվանդացել է COVID-19-ով

Բրազիլիայի առողջապահության նախարար Մարսելո Կեյրոգան, որը Նյու Յորք էր ժամանել նախագահ Ժաիր Բոլսոնարոյի հետ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին՝ հիվանդացել է COVID-19-ով: Риа новости-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է G1 լրատվական պորտալը ՝ վկայակոչելով Բրազիլիայի առողջապահության նախարարությանը։ Աղբյուրը նշում է, որ կարանտինը կտևի 14 օր:
Պատվիրակության մյուս անդամները հանձնել են թեստերը, դրանց արդյունքները եղել են բացասական:
Նախարարը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:
Կարծիքներ