Մենք չկարողացանք օգտագործել մեր հնարավորությունները․ Կապառոսի հետխաղային մամուլի ասուլիսը․ տեսանյութ

Մենք չկարողացանք օգտագործել մեր հնարավորությունները․ Կապառոսի հետխաղային մամուլի ասուլիսը․ տեսանյութ

Գերմանիա-Հայաստան խաղի ավարտին տեղի է ունեցել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի մամուլի ասուլիսը։

«Խաղի արդյունքն ամեն ինչի մասին վկայում է։ Շատ մեծ առավելություն ուներ Գերմանիայի հավաքականը։ Մենք չկարողացանք օգտագործել մեր հնարավորությունները։ Երբ չենք խաղում համապատասխան ռիթմով, չեն կիրառում պրեսինգ այդպես է լինում, առաջին խաղակեսում ոչ մի խախտում չարեցինք։ Այդքան արագ, այդքան բարձր տեխնիկայով թիմերի դեմ այսպիսի խաղով ստացվում է այսպիսի արդյունք»,- իր ելույթում ասել է Կապառոսը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում