Փաշինյանը դեկտեմբերի 3-ին կմեկնի Մոսկվա և կհանդիպի Պուտինի հետ

Փաշինյանը դեկտեմբերի 3-ին կմեկնի Մոսկվա և կհանդիպի Պուտինի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին նա հայտնել է լրագրողների հետ ճեպազրույցում։

Փաշինյանի խոսքով՝ Մոսկվայում նախատեսված է հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Վարչապետը նշել է, որ Ռուսաստան այցեր են նախատեսված նաև դեկտեմբերի 11-12-ը՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, ինչպես նաև դեկտեմբերի վերջին՝ ԵԱՏՄ և ԱՊՀ առաջնորդների հանդիպումներին մասնակցելու նպատակով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում