ԱԱ․ Բրազիլիա-Արգենտինա խաղը դադարեցվել է կարանտինային նորմերը չպահելու պատճառով
ԱԱ-2022-ի ընտրական փուլում Բրազիլիայի հավաքականն ընդունել է Արգենտինայի ընտրանուն (առաջին կես՝ 0-0):
Հանդիպման 4-րդ րոպեին խաղը դադարեցվել է, քանի որ մարզադաշտում են հայտնվել Բրազիլիայի առողջության վերահսկման ազգային գործակալության (Anvisa) ու ոստիկանության ներկայացուցիչները, գրում է armsport.am-ը՝ հղում անելով TyC Sports-ին։
Նրանք կասկածում են, որ արգենտինացի ֆուտբոլիստներ Էմիլիանո Մարտինեսը, Էմիլիանո Բուենդիան (երկուսն էլ՝ «Ասթոն Վիլլա»), Ջովանի Լո Չելսոն ու Քրիստիան Ռոմերոն (երկուսն էլ՝ «Տոտենհեմ») երկրի սահմանն անցել են խախտումներով։
Բոլոր նրանք, ովքեր Բրազիլիա են ժամանում Մեծ Բրիտանիայից պիտի 14-օրյա կարանտին անցնեն։ Anvisa-ն պնդում է, որ նշված խաղացողները էմիգրացիոն ծառայության աշխատակիցներին կեղծ փաստարկներ են ներկայացրել՝ հայտնելով, թե վերջերս չեն այցելել Մեխ Բրիտանիա։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Anvisa-ն դիմել էր ոստիկանությանը, որպեսզի խաղացողներին բերման ենթարկեն հյուրանոցում ու արտաքսեն երկրից։ Բայց բոլոր չորս խաղացողներն արդեն ավտոբուսով մեկնել էին խաղին։
Կարծիքներ