Հայաստանը հրավիրվել է մասնակցելու G20-ի գագաթնաժողովի աշխատանքներին

Հայաստանը հրավիրվել է մասնակցելու G20-ի գագաթնաժողովի աշխատանքներին

Հայաստանը հրավիրվել է մասնակցելու մեծ 20-յակի՝ G20-ի գագաթնաժողովի աշխատանքներին: 

ԱՄՆ-ը պատրաստվում է հյուրընկալել 2026 թվականի «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովը, որն անցկացվելու է Մայամիում։ Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահության հայտարարության մեջ։

Հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ի 250-ամյակի տոնակատարությունների շրջանակում անցկացվելիք գագաթնաժողովի ընթացքում Դոնալդ Թրամփի վարչակազմը նպատակ ունի G20-ը վերադարձնել իր հիմնական առաքելությանը՝ տնտեսական աճի խթանմանը, նորարարությունների զարգացմանը և գործընկերության ամրապնդմանը։

Նշվում է, որ ԱՄՆ նախագահությունը կենտրոնանալու է գործնական լուծումների, շոշափելի արդյունքների և ամերիկյան առաջնորդության վրա՝ երկրում և աշխարհում բարգավաճում, անվտանգություն ու կայունություն ապահովելու նպատակով։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում