Ճապոնիայի կառավարությունը ողջունում է Հայաստանում իրականացվող բարեփոխումները, հակակոռուպցիոն քաղաքականությունը

Ճապոնիայի կառավարությունը ողջունում է Հայաստանում իրականացվող բարեփոխումները, հակակոռուպցիոն քաղաքականությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին համագործակցության և Հայաստան-Ճապոնիա հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին տարիներին երկկողմ համագործակցությանը հաղորդվել է նոր խթան, ինչին նպաստել է նաև իր պաշտոնական այցը Ճապոնիա։

Երկրի ղեկավարի խոսքով՝ ՀՀ կառավարությունը շահագրգռված է հարաբերությունների հետևողական զարգացմամբ ու ընդլայնմամբ և պատրաստ է շարունակել ակտիվ քաղաքական երկխոսությունը այդ նպատակով։

Դեսպան Աոկի Յուտական հավելել է, որ Ճապոնիայի Կառավարությունը ողջունում է Հայաստանում իրականացվող բարեփոխումները, այդ թվում՝ հակակոռուպցիոն քաղաքականությունը, ու պատրաստ է աջակցել դրանց արդյունավետ իրականացմանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համատեղ ծրագրերին, ինչպես նաև առաջիկայում երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպմանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում