«Ալրաղացի Լյովիկ»-ը տեղափոխվեց Հայաստան. նրա անունը կապված է նաև մարտի 1-ի հետ. տեսանյութ

«Ալրաղացի Լյովիկ»-ը տեղափոխվեց Հայաստան. նրա անունը կապված է նաև մարտի 1-ի հետ. տեսանյութ

Հետախուզման մեջ գտնվող Աժ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը, ով հայտնի է ալրաղացի Լյովիկ մականունով, երեկ տեղափոխվել է Հայաստան: Լևոն Սարգսյանը հետախուզվում է 2018 թվականի հոկտեմբերից, անցած տարի նոյեմբերին նա հայտնաբերվել և ձերբակալվել էր Ռուսաստանում՝ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում: Հեղափոխությունից հետո Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էր՝ Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման պատվիրատուն Լևոն Սարգսյանն է: Լևոն Սարգսյանի անունը շոշափվում է նաև Մարտի 1-ի գործի շրջանակներում: Մանրամասները՝ տեսանյութում

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում