Ռուսական կործանիչն ԱՄՆ-ի երկու ինքնաթիռ Է կալանել Սեւ ծովի վրա
Ռուսաստանի զինվորականները Սու-27 կործանիչ են օդ բարձրացրել Սեւ ծովի վրա ԱՄՆ-ի երկու հետախուզական ինքնաթիռ կալանելու համար: Այդ մասին օգոստոսի 7-ին հայտնել են ՌԴ-ի պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում:
«2020 թվականի օգոստոսի 7-ին օդային տարածքի հսկողության ռուսաստանյան միջոցներով Սեւ ծովի չեզոք ջրերի վրա հայտնաբերել են ՌԴ-ի պետական սահմանին մոտեցող երկու օդային թիրախներ»,- հաղորդել են կենտրոնում:
«Թիրախները կալանելու համար օդ Է բարձրացվել Սու-27 կործանիչը՝ Հարավային ռազմական օկրուգի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) հերթապահ ուժերի կազմից»,-նշվում Է հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդվում Է կենտրոնում, ՌԴ պետական սահմանից ամերիկյան հետախուզական ինքնաթիռների հետադարձումից հետո Ռուսաստանի կործանիչը բարեհաջող վերադարձել Է բազավորման օդակայան:
«Ռուսաստանյան Սու-27 ինքնաթիռի ամբողջ թռիչքն անցկացվել Է օդային տարածության օգտագործման միջազգային կանոններին խստիվ համապատասխան: Ռուսաստանի Դաշնության պետական սահմանների խախտում ամերիկյան հետախուզական ինքնաթիռների կողմից չի թույլատրվել»,-հավելել են կենտրոնում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ