Տաթևիկ Սուջյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի ռեկտորի պաշտոնում
Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի՝ մայիսի 22-ի որոշմամբ, Վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության գլխավոր մասնագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Տաթևիկ Սուջյանն ընտրվել է ՀՀ Արդարադատության ակադեմիայի ռեկտորի պաշտոնում։
Տաթևիկ Սուջյանն ավելի քան 10 տարի աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմում՝ զբաղեցնելով դատավորի օգնականի, իրավական փորձաքննությունների ծառայության մասնագետի, ապա՝ գլխավոր մասնագետի պաշտոնները։
Պրակտիկ աշխատանքին զուգահեռ Տ․Սուջյանը զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ, դասավանդում է ԵՊՀ-ում, հեղինակ և համահեղինակ է 2 մենագրությունների, 2 դասագրքերի և մեկ տասնյակից ավելի գիտական հոդվածների։
Տ․Սուջյանը հանդիսացել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի իրավաբան-գիտնական անդամ, ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի, ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամ է։


Կարծիքներ